Նախագահ. «Փաշինյանը պետք է ներողություն խնդրի և ասի, որ Ղարաբաղը Հայաստան չէ»
  Նախագահ.  «Փաշինյանը պետք է ներողություն խնդրի և ասի, որ Ղարաբաղը Հայաստան չէ»
03:02     05 10 2020    
Թող Հայաստանի ղեկավարությունը լավ մտածի, դեռ ուշ չէ: Նա մեզ համար յոթ պայման է առաջադրում: Ո՞վ ես դու, որ մեզ համար պայման դնես: Հիմա եկեք տենանք, թե ինչ պայման ես դնում մեզ համար: Ընկնում եք ձեր ծնկները և հրադադար խնդրում:

Հրադադարի ռեժիմը վերականգնվեց երկու տարվա ընթացքում `Հայաստանի վարչապետի խնդրանքով: Նա ինձ խնդրել էր, որ ներսում իրավիճակը բարդ է, որ ինձ այս ու այն կողմ են սեղմում, ժամանակ տվեք, ես կլուծեմ այս խնդիրը, ես եկել եմ նոր գաղափարներով: Ես գծանշել եմ այն ամենը, ինչ եղել է անցյալում, ինձ հնարավորություն տվեք, ժամանակ տվեք: Ասացի լավ: Ինչ է պատահել? Մեկ տարի անց նա ասաց, որ «Ղարաբաղը Հայաստան է»: Հիմա ասի'ր, «Ղարաբաղը Հայաստան է»:

Այս մասին Ազգին ուղղված իր ուղերձում ասել է Ադրբեջանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւը: , տեղեկացնում է Zinvor.info-ն:

«Իմ ստացած զանգերում խոսակցություններն, իհարկե, գաղտնի են, և որոշ դեպքերում նրանք այժմ հարցնում են, թե ձեր պայմանը ին՞չ է», - ասաց նա: Իմ պայմանը նույնն է՝ լքել մեր հողերը, հեռանալ, դադարեցնել առճակատումը: Բայց ոչ թե խոսքով, այլ գործով:

Հայաստանի վարչապետը պետք է հայտարարի, որ հավատարիմ է նախկին պայմանավորվածություններին, որոնց համաձայն, Լեռնային Ղարաբաղի տարածքնեը ճանաչվել են ադրբեջանական օկուպացված տարածքներ: Բացի այդ, ռազմական գործողությունների դադարեցման համար անհրաժեշտ է, որ Հայաստանի վարչապետը ներողություն խնդրի, որ ադրբեջանական օկուպացված տարածքներն անվանել է հայկական, ասի, որ Ղարաբաղը Հայաստան չէ», - ասաց պետության ղեկավարը:
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Իլհամ-Ալիեւ  


Լրահոս