Երիտասարդ սպաների մասնակցությամբ ուսումնամեթոդական հավաք՝ Նախչըվանի Առանձին համազորային բանակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Երիտասարդ սպաների մասնակցությամբ ուսումնամեթոդական հավաք՝ Նախչըվանի Առանձին համազորային բանակում.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
09:41     16 11 2021    
Նախչըվանի Առանձին համազորային բանակում անցկացվել է ուսումնամեթոդական հավաք՝ այս տարի Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարանը և Ադրբեջանի Բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետն ավարտած երիտասարդ սպաների ներգրավմամբ, որոնք ծառայում են զորամասերում:

Պաշտպանության նախարարությունից Zinvor.info-ին հայտնել են, որ մարտավարական գիտելիքներն ու որոշումներ կայացնելու հմտությունները կատարելագործելու նպատակով պլանին համապատասխան կազմակերպվել և անցկացվել են իրական մարտական պայմաններին մոտ վարժանքներ։

Երիտասարդ սպաները, որոնց գործնական հմտությունները ստուգվել են ռազմական տարբեր մասնագիտություններով, մասնակցել են նաև տեսական պարապմունքներին:




Zinvor.info

Հեշթեգներ. ՊՆ   Ադրբեջան  


Լրահոս