Ադրբեջանի նախագահը հերթական անգամ զգուշացում է արել Հայաստանին
 Ադրբեջանի նախագահը հերթական անգամ զգուշացում է արել Հայաստանին
11:05     13 11 2021    
«Այժմ մենք լայնածավալ վերականգնողական աշխատանքներով ենք զբաղվում, միևնույն ժամանակ, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները նոր հնարավորություններ են բացում տարածաշրջանի համար»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ստամբուլում ընթացող Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի VIII գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

«Հուսով եմ, որ Հայաստանը շուտով կհրաժարվի Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից: Հակառակ պարագայում շատ ավելի վատ վիճակում կհայտնվեն», - հավելել է նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Ադրբեջան  


Լրահոս