Զանգեզուրի միջանցքը կմիավորի ողջ թուրքական աշխարհը. Իլհամ Ալիեւ
 Զանգեզուրի միջանցքը կմիավորի ողջ թուրքական աշխարհը.  Իլհամ Ալիեւ
10:01     13 11 2021    
Թուրքական խորհրդի անդամ երկրները պետք է զարգացնեն տրանսպորտային կապերը, այդ թվում՝ Կասպից ծովի միջով Միջին միջանցքով։

Trend-ի փոխանցմամբ, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ելույթ ունենալով Թյուրքական խորհրդի պետությունների ղեկավարների VIII գագաթնաժողովի բացմանը։

Էրդողանը մասնավորապես նշել է, որ դրանից նաև Թուրքիան իր օգուտները կունենա, այն է՝ ճանապարհ դեպի տնտեսական համագործակցություն և կայունություն։

«Պատերազմի առաջին և վերջին օրվանից մենք զգում էինք այն աջակցությունը, որը նա ցուցաբերում էր մեզ։ Այդ աջակցությունը մեզ իսկապես ուժ տվեց, ոգեշնչեց մեզ, որովհետև իմ սիրելի եղբայրը ցույց տվեց, որ Ադրբեջանը միայնակ չէ աշխարհում, և Թուրքիան միշտ կլինի Ադրբեջանի կողքին: Զանգեզուրի միջանցքը կմիավորի ողջ թուրքական աշխարհը, և մեր համար կապող օղակ կդառնա Եվրոպայի հետ» ,- ասել է Նախագահ Իլհամ Ալիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Զանգեզուր  


Լրահոս