Ադրբեջանի ՊՆ զորամասում ուսումնամարզական հավաքներ կանցկացվեն
 Ադրբեջանի ՊՆ զորամասում ուսումնամարզական հավաքներ կանցկացվեն
08:05     25 10 2021    
Ադրբեջանի Պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2021 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ հոկտեմբերի 25-ից N-զորամասում ռազմական ուսումնամարզական հավաքներ կանցկացվեն։

Ինչպես հաղորդում էZinvor.info-ն՝ վկայակոչելով ՊՆ մամուլի ծառայությանը, պահեստազորում գտնվող մի խումբ զինապարտների ներգրավմամբ ուսումնամարզական հավաքների հիմնական նպատակն է հանդիսանում՝ նրանց մարտական պատրաստվածության, գիտելիքների և հմտությունների մակարդակի բարձրացումը։

Վարժանքների ընթացքում զինապարտները հնարավորություն կունենան ոչ միայն կատարելագործել նախկինում ձեռք բերված մարտական հմտությունները, ռազմական որակավորումն ու փորձը, այլև ծանոթանալ մեր բանակի ժամանակակից զինատեսակներին և ռազմական տեխնիկային, ինչպես նաև ուսումնասիրել դրանց շահագործան կանոնները.

Ուսումնական հավաքները կշարունակվեն մինչև նոյեմբերի 6-ը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս