Տարօրինակ զարգացումներ՝ Բաղմանյանի կողմից մարդու առևանգման և շորթման գործով
Տարօրինակ զարգացումներ՝ Բաղմանյանի կողմից մարդու առևանգման և շորթման գործով
12:18     22 10 2021    
Հայկազ Բաղմանյանի կողմից Սեյրան Խալաթյանի առևանգման և խոշոր շորթման գործով դրամատիկ իրադարձություններ են տեղի ունենում: Նախ անակնկալ, գործը առաջին քննիչից` Թամոյանից անցնում է Տ. Միրզոյանին, ապա օրեր անց այս քննիչից ևս գործը վերցվում և մակագրվում է մեկ այլ ՔԿ պաշտոնյայի, տպավորությունը այնպիսին է, կարծես քննիչները հրաժարվում են գործ ունենալ երբեմնի անձեռնմխելի և հնչեղ անունների հետ։

Ակնհայտորեն սկանդալը պայթելու է հին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների անունների և սխեմաների շուրջ։

Այս պահին տուժող Խալաթյանի ցուցմունքում ավելացել է հայազգի մոսկվաբնակ «Պրինց» մականունով Աշոտ Խաչատրյանի անունը, որի մոսկովյան օբյեկտներից մեկը ծառայել է հայազգի գործարարներից գումարի շորթման վայր։

Հիշեցնենք, որ մինչև վերջերս հարուցված քրեական գործը շարժվում էր հին բարի ժամանակների ավանդույթներով և փորձ էր կատարվում գլխավոր գործող անձանց հանել Սեյրան Խալաթյանին առևանգելու և խոշտանգելու թեմայից, սակայն գործում շոշափվում են հնչեղ անուններ` Վենեցիայի Տյոմ, ջրվեժցի ավտարիտետ Ռոբ, ոմն Տուգո։ Ճշտվում է Բարսեղ Բեգլարյանի մարդկանց շրջանակը, որը կներկայացվի հաջորդիվ։ Համենայնդեպս Սեյրան Խալաթյանը դիմումում հսյտնել է շատ անուններ, որոնք հետագայում «անհետացել» են գործից։
Zinvor.info

Հեշթեգներ. Բաղմանյան   Հայաստան  


Լրահոս