Զանգեզուրի միջանցքի հարցում հասնում ենք մեր ուզածին․ Իլհամ Ալիև
|
|
«Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք հասնում ենք մեր ուզածին», – այս մասին` հոկտեմբերի 20-ին հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Զանգելանում գտնվելու ընթացքում։
|
«Այսօր Մոսկվայում հերթական անգամ կհանդիպեն Ադրբեջանի, Ռուսաստանի, Հայաստանի փոխվարչապետները, և այնտեղ ևս մեկ անգամ կհնչեցվի մեր դիրքորոշումը։ Այսպիսով, Զանգելանում կստեղծվեն ժամանակակից լոգիստիկ եւ տրանսպորտային կենտրոն, որը ներառում է բեռնատար եւ ուղեւորատար ինքնաթիռների թռիչքներ, երկաթուղային հանգույցի եւ ավտոմոբիլային ճանապարհների կառուցում»,- հայտրարել է Նախագահը։
Նշենք, որ այսօր կայացել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների մասնակցությամբ եռակողմ հանձնաժողովի շրջանակներում բանակցությունների նոր փուլը:
Իլհամ Ալիևն նաեւ ասել է՝ Զանգիլանը մոտ ժամանակներս կդառնա երկրի տրանսպորտային-լոգիստիկ կենտրոն:
Հեշթեգներ.
Զանգեզուր
Իլհամ-Ալիև