Վստեղծվի Արազ գետի աղտոտվածությունն ուսումնասիրող հատուկ հանձնաժողով
|
|
Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին Իրանի պետական ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը (IRIB) տված հարցազրույցում, Հայաստանի տարածքում Արազ գետի ջրի աղտոտման մասին ասել է.
|
«Հայաստան կատարած իմ վերջին այցի ընթացքում ամենակարևոր հարցերից մեկը Արազ գետի աղտոտվածությունն էր, որը ես քննարկեցի այս երկրի պաշտոնյաների հետ»:
Մոնթազերին հավելել է, որ հանդիպումների ժամանակ որոշվել է ստեղծել հատուկ հանձնաժողով, որն ուսումնասիրելու է Իրանում և Հայաստանում Արազի աղտոտվածությունը:
«Արազ գետի հարցը կարևոր է երկու երկրների համար և մենք վճռական ենք այս խնդիրը հետապնդելու մինչև ցանկալի արդյունքին հասնելը»,-ասել է Իրանի գլխավոր դատախազը։
Նշվում է, որ Արազի երկարությունը 1072 կմ է: Արազ գետը վերջին տարիներին աղտոտվել է Հայաստանի տարածքում գետը լցվող կեղտաջրերի հետևանքով:
Հեշթեգներ.
Արազ-գետ