Պենտագոնի ղեկավարը մեկնաբանել է «3+3» ձեւաչափին Վրաստանի հնարավոր մասնակցությունը
 Պենտագոնի ղեկավարը մեկնաբանել է «3+3» ձեւաչափին Վրաստանի հնարավոր մասնակցությունը
09:41     19 10 2021    
Ռուսաստանը պետք է հարգի 2008 թվականի հրադադարի մասին համաձայնագիրը, որն ընդունվել է վրաց-ռուսական պատերազմից հետո։ Այս մասին Թբիլիսիում ասուլիսի ժամանակ ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Վրաստանը պետք է մասնակցի «3+3» ձեւաչափին՝ Վրաստան, Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան, Իրան եւ Թուրքիա, փոխանցում է Նովոստի Գրուզիան։

Այս մասին Թբիլիսիում ասուլիսի ժամանակ ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Վրաստանը պետք է մասնակցի «3+3» ձեւաչափին՝ Վրաստան, Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան, Իրան եւ Թուրքիա, փոխանցում է Նովոստի Գրուզիան։

«Ինչ վերաբերում է «3+3» ձեւաչափին, կցանկանայի նշել, որ Ռուսաստանը, որն օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը, պետք է հարգի 2008թ․ կնքված համաձայնագիրը՝ նախքան նոր հարթակի մասին խոսելը։ Նախքան Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության մասին խոսելը՝ նրանք պետք է ամրապնդեն տարածաշրջանային համագործակցությունը»,-ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Պենտագոն  


Լրահոս