Ռուսաստանը պետք է հարգի 2008 թվականի հրադադարի մասին համաձայնագիրը, որն ընդունվել է վրաց-ռուսական պատերազմից հետո։ Այս մասին Թբիլիսիում ասուլիսի ժամանակ ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Վրաստանը պետք է մասնակցի «3+3» ձեւաչափին՝ Վրաստան, Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան, Իրան եւ Թուրքիա, փոխանցում է Նովոստի Գրուզիան։