Հայաստանի պետական պարտքը կավելանա 1 մլրդ դոլարով
|
|
ArmLur.am-ը գրում է.
|
Կառավարությունն արդեն կանխատեսել է, որ այս տարվա վերջին Հայաստանի պետական պարտքը կկազմի 4 տրիլիոն 509 մլրդ դրամ, իսկ հաջորդ տարվա վերջին կհասնի 5 տրիլիոն 29 մլրդ դրամի։ Դոլարի վերածելով նշենք, որ 2021թ. վերջին պետական պարտքը կկազմի 9,2 մլրդ դոլար, իսկ 2022թ. վերջին՝ 10 մլրդ 260 մլն դոլար։
Միեւնույն ժամանակ, 2022թ. պետական բյուջեի նախագծի համաձայն, ստացվում է, որ կառավարությունը նախատեսում է պարտքը ավելացնել ևս 520 մլրդ դրամով կամ առնվազն 1 մլրդ դոլարով։
2018 թվականից սկսած, այսինքն Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում Հայաստանի պետական պարտքը մինչև 2022թ. վերջ կավելանա 1,7 տրիլիոն դրամով, ինչը համարժեք կլինի 3,4 մլրդ դոլարի։ Ներկայումս Հայաստանի պետական պարտքը շուրջ 8 մլրդ 953 մլն դոլար է։ Այս տարվա 8 ամսում պարտքն ավելացել է 985 մլն դոլարով։
Կանխատեսվում է, որ 2022 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ կառավարության պարտքը կկազմի 4,779 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 60,7 տոկոսը և այս տարվա համեմատ ՀՆԱ-ի նկատմամբ կնվազի ընդամենը 0,1 տոկոսային կետով:
Հաջորդ տարի կառավարությունը նախատեսում է պարտքային պարտավորություններն ավելացնել ևս 505 մլրդ դրամով. ներքին պարտքը կավելանա 260 միլիարդ, արտաքին պարտքը՝ 245 մլրդ դրամով։
Հեշթեգներ.
Հայաստան
պարտք