Իհարկե, միշտ ավելի արդյունավետ է ցանկալի արդյունքի հասնելու համար. Պուտին
 Իհարկե, միշտ ավելի արդյունավետ է ցանկալի արդյունքի հասնելու համար.  Պուտին
11:41     13 10 2021    
Կրեմլում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նշենք, որ սա այս տարի երկու երկրների ղեկավարների չորրորդ հանդիպումն է:

«Մենք հեռախոսով մշտապես ​​կապի մեջ ենք: Սակայն անձնապես հանդիպելը, իհարկե, միշտ ավելի արդյունավետ է ցանկալի արդյունքի հասնելու համար: Հուսով եմ, որ այս անգամ եւս այդպես կլինի: Մենք կխոսենք պաշտոնական եւ ոչ պաշտոնական մթնոլորտում` կճաշենք միասին, կքննարկենք ընթացիկ գործերը, կխոսենք հեռանկարների մասին: Շուտով կայանալու է նաեւ ԱՊՀ գագաթնաժողովը, եւ ես կցանկանայի համապատասխանեցնել մեր գործողությունները այս ուղղությամբ եւ, իհարկե, մեր փոխգործակցության հիմնական հարցերում, այդ թվում՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի ներկայիս եւ երկարաժամկետ կարգավորման վերաբերյալ», - ասել է Պուտինը բանակցությունների մեկնարկից առաջ:

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինն անդրադարձել են նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցերի:

Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ռուսաստան  


Լրահոս