Նախագահը հայտարարել է հաղորդակցությունների բացման գործընթացի մեկնարկի մասին
 Նախագահը հայտարարել է հաղորդակցությունների բացման գործընթացի մեկնարկի մասին
12:33     07 10 2021    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանի հետ հաղորդակցությունների բացման գործընթացը մասամբ սկսվել է:

Իլհամ Ալիեւը չորեքշաբթի Բաքվում ընդունել է Ադրբեջանում ԵՄ նորանշանակ ներկայացուցիչ Պյոտր Միխալկոյին: ԱՀ նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկանում է թերթել էջը, բարելավել հարաբերություններն իր հարեւանի` Հայաստանի հետ:

«Մենք պատրաստ ենք բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի, սահմանազատման, հաղորդակցությունների բացման շուրջ. այս գործընթացը մասամբ սկսվել է: Բայց ես կարծում եմ, որ եթե Եվրամիությունն ակտիվորեն մասնակցի, ես տեսնում եմ, որ նման ցանկություն կա, դա կարող է օգնել մեզ շատ ոլորտներում: Ընդհանուր առմամբ, իրավիճակը Հարավային Կովկասում կարող է բոլորովին նոր մասշտաբներ ստանալ, որոնք չեն եղել 30 տարի: Դա կարող է նաեւ շատ կարեւոր գործոն լինել կայունության, կանխատեսելիության եւ խաղաղության համար»,- Իլհամ Ալիեւի խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիեւ  


Լրահոս