«Տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությանը և կայունությանն այլընտրանք չկա». Զալկալիանի
 «Տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությանը և կայունությանն այլընտրանք չկա».  Զալկալիանի
13:50     01 10 2021    
«Մենք բոլորս համակարծիք ենք, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությանը և կայունությանն այլընտրանք չկա: Հետևաբար, մեր նախաձեռնությունը մեծ հավանությամբ է ընդունվում»,- ասել է Վրաստանի փոխվարչապետ, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիդ Զալկալիանին՝ Ադրբեջան-Վրաստան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստից հետո:

Նա նշել է, որ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը (ԵՄ) ակտիվորեն աջակցում են Հարավային Կովկասում խաղաղ հարևանության նախաձեռնությանը, որը հայտարարել է Վրաստանի վարչապետը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում:

Զալկալիանին ընդգծել է, որ հանձնաժողովի նիստում ստորագրվել են մի քանի հուշագրեր, որոնք կնպաստեն երկարաժամկետ խաղաղությանը և ենթակառուցվածքային կարևոր նախագծերի իրականացմանը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ղարաբաղ  


Լրահոս