Ադրբեջանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները աշխատանքային հանդիպում են անցկացրել
 Ադրբեջանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները աշխատանքային հանդիպում են անցկացրել
12:12     30 09 2021    
Ադրբեջանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության պլանի համաձայն, Պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ հրթիռահրետանային զորքերի զարգացման հեռանկարների վերաբերյալ:

Ինչպես Zinvor.info-ին տեղեկացրել են Պաշտպանության նախարարությունից, կողմերը մանրամասն քննարկել են՝ հրթիռահրետանային զորքերի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր, երկկողմ համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման հնարավորությունները:

Հյուրերին տրամադրվել է տեղեկատվություն՝ Հաղթական Գերագույն հրամանատարի ղեկավարությամբ՝ Հայրենական պատերազմում Ադրբեջանի քաջարի բանակի տարած հաղթանակին հասնելու գործում մեր հրետանավորների ունեցած ավանդի մասին:
Այցի շրջանակներում նախատեսված է բելառուսական պատվիրակության այցը հրթիռահրետանային զորքերի զորամասեր:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բելառուս  


Լրահոս