Հայաստանը շարունակում է գահավիժել
 Հայաստանը շարունակում է գահավիժել
14:31     29 09 2021    
Երեկ շատ զգացմունքային օր էր։ Բոլո՛րս, առանց բացառության՝ բոլո՛րս ունենք հույզեր՝ կապված սեպտեմբեր 27-ի հետ։

Մեկի սիրտը լի է ցասումով, մյուսինը՝ վշտով, երրորդինը՝ առհասարակ՝ հուսահատությամբ։

Մեկն արտահայտվում է նեղ շրջապատում, մյուսը՝ սոցցանցում, երրորդն առհասարակ իր մեջ է պահում։

Մեկն անկեղծ է, մյուսը՝ կեղծավոր, երրորդը՝ չի էլ հասկանում - որքանով է անկեղծ ու որքանով՝ կեղծավոր։

Բայց հույզեր ունենք բոլորս։ Ու բոլորս ենք հասկանում, որ «սեպտեմբեր 27-ի» գահավիժումը շարունակվում է։

Մեր երկիրը շարունակում է գահավիժել, իսկ մենք, որպես հավաքականություն, այդպես էլ չենք գտնում այն գաղափարական-ծրագրային-կադրային «փրկօղակը», որի օգնությամբ պիտի կանգնեցնենք գահավիժման այդ ընթացքը։

Լավն այն է, որ ուղի որոնողներ կա՛ն։ Վատն այն է, որ նրանք քիչ են ու դեռևս ձեռնունայն։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան  


Լրահոս