ՌԴ-ն կշարունակի միջնորդական ջանքերը. Դեսպանատուն
 ՌԴ-ն կշարունակի միջնորդական ջանքերը.  Դեսպանատուն
11:59     28 09 2021    
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը մեկ րոպե լռությամբ հարգել է մեկ տարի առաջ սկսված ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը:

ՌԴ դեսպանատան հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Ռուսաստանը հատկապես կարևորում է այն փաստը, որ Հայաստանի բնակչությունը հնարավորինս շուտ հաղթահարի պատերազմի հետևանքով առաջացած սթրեսը, իրեն ապահով զգա և վստահություն ձեռք բերի ապագայի հանդեպ: Որպես դաշնակիցներ՝ մենք միշտ պատրաստ ենք ուս տալ և անում ենք դա:

Ակտիվ ջանքեր և գործնական քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը պահպանելու, անցյալ տարվա աշնանը լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքները հաղթահարելու համար, ներառյալ՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, փախստականների վերադարձի և հայ գերիների ազատ արձակման հարցի վերջնական լուծմանն աջակցելը:

Ռուսական կողմն անմիջականորեն ներգրավված է տարածաշրջանի խաղաղ ճանապարհով խաղաղ զարգացման համար բարենպաստ պայմաններ ապահովելու միջոցառումների մշակման մեջ:

Ռուսաստանը կշարունակի միջնորդական ջանքերը ինչպես իր ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում`Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ լուծում գտնելու համար: Մենք մեր ամենաանկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին և հարազատներին»:
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   ՌԴ  


Լրահոս