Չավուշօղլու. Բնականաբար, այդ հարցում կարևոր է նաև հենց Հայաստանի կողմից քայլերի ձեռնարկումը
|
|
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն առաջ է քաշել այն նախապայմանը, որի պարագայում Թուրքիան կբացի իր սահմանը Հայաստանի հետ։
|
Այս մասին նա խոսել է ադրբեջանական Report գործակալության հետ։
«Նիկոլ Փաշինյանը, վարչապետի պաշտոնում ընտրվելուց և Կառավարության կազմավորումից հետո, դրական ազդակներ է հնչեցրել։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանք դրական է գնահատել»,- նշել է Չավուշօղլուն։
Ըստ Չավուշօղլուի՝ Հայաստանի հետ հարաբերությունների հետագա քայլերի իրականացման ժամանակ Թուրքիան կգործակցի Ադրբեջանի հետ։ «Մեր ձգտումը հարաբերությունների կարգավորումն է։ Բնականաբար, այդ հարցում կարևոր է նաև հենց Հայաստանի կողմից քայլերի ձեռնարկումը։ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է կնքել խաղաղության պայմանագիր։ Կարծում եմ, որ օգտակար կլիներ բանակցություններ սկսել այդ ուղղությամբ»,- նշել է նա։
Չավուշօղլուն հավելել է, որ եթե Հայաստանը սկսի իրական գործողություններ ձեռնարկել այդ ուղղությամբ, ապա Ադրբեջանն ու Թուրքիան հնարավոր է բացեն սահմանները, և այդ դեպքում հարաբերությունները կկարգավորվեն։ «Սակայն Հայաստանը չպետք է սահմանափակվի բառերով, այլ պետք է ձեռնարկի իրական արդյունքներ տվող քայլեր»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
Հեշթեգներ.
Չավուշօղլու
Հայաստան