Այս մասին
Zinvor.info-ին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն` պատասխանելով իր երկրի և Հայաստանի միջև մոտ ապագայում բանակցությունների հնարավոր մեկնարկի մասին հարցին:
«Սակայն հետագա քայլերի հետ կապված, մենք գործում ենք Ադրբեջանի հետ միասին: Մեր ձգտումն է կարգավորել հարաբերությունները: Բնականաբար, Հայաստանի համար կարևոր է քայլեր ձեռնարկել այս հարցում: Ադրբեջանը Հայաստանին առաջարկեց խաղաղության պայմանագիր կնքել: Կարծում եմ, որ օգտակար կլիներ բանակցություններ սկսել դրս հետ կապվսծ ևս: Իհարկե, այս ուղղությամբ մենք Ադրբեջանի հետ համաձայնեցված քայլեր կձեռնարկենք, և եթե պայմանները բավարարվեն, Ադրբեջանն ու Թուրքիան կարող են բացել իրենց սահմանները, այս դեպքում հարաբերությունները կկարգավորվեն: Սակայն, այս հարցում Հայաստանը չպետք է սահմանափակվի բառերով, այլ պետք է գործուն և արդյունքներ տվող քայլեր ձեռնարկի», - ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը: