Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, Մալդիվների արտաքին գործերի նախարար Աբդուլլա Շահիդը ընտրվել է՝ ՄԱԿ -ի ԽՎ 76 -րդ նստաշրջանի նախագահ: Սրանով ավարտվել են՝ ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի 75 -րդ նստաշրջանի նախագահ Վոլքան Բոզքըրի (Թուրքիա) լիազորությունները:
Ավանդաբար, նիստի շրջանակներում կանցկացվեն բարձր մակարդակի ընդհանուր քննարկումներ: Պետությունների և կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկումները սկսվել են սեպտեմբերի 21 -ին և կշարունակվեն մինչև սեպտեմբերի 27 -ը:
Ընդհանուր քննարկումների շրջանակներում սեպտեմբերի 23 -ին նախատեսված է՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի տեսաուղերձի ձևաչափով ելույթը: