Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպելու առաջարկ է փոխանցել․ Էրդողան
|
|
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպման առաջարկ է փոխանցել իրեն։
|
Լրագրողներից մեկը հարցրել է, թե նախագահ Էրդողանն ինչ կարծիք ունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, ըստ որի «Հայաստանը թույլ չի տալու, որ միջանցք ստեղծվի»։
Այդ հարցին ի պատասխան Էրդողանը նշել է, որ միջանցքը բացել-չբացելու հարցը քաղաքական խնդիր է։
Ըստ Էրդողանի՝ մտածելու տեղիք է տալիս այն, որ Հայաստանի վարչապետը մի կողմից դա է ասում, իսկ մյուս կողմից ցանկանում է հանդիպել Թուրքիայի նախագահի հետ։
«Եթե ցանկանում է Թայիփ Էրդողանի հետ հանդիպել, ապա արդեն պետք է արվեն հայտնի քայլերը։ Մենք բանակցությունների առաջ փակ չենք»,- ասել է Էրդողանը՝ հայտնելով, որ Հայաստանի վարչապետի՝ հանդիպման առաջարկն իրեն փոխանցել է Վրաստանի վարչապետը։
Էրդողանը նշել է, նման բանակցություններ սկսելիս հայկական կողմը պետք է ցույց տա իր դրական մոտեցումը։
Նրա խոսքով, եթե իրենց փոխանցված երկխոսության առաջարկն անկեղծ է, Թուրքիան էլ իր անկեղծությունը ցույց կտա և կսկսի դիվանագիտությունը, որը ենթադրում է՝ ինչ-որ բաներ պետք է վերցնել ու տալ։
Էրդողանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև այս խնդիրը «միջանցքի» բացումով կհաղթահարվի։
Հեշթեգներ.
Փաշինյան
Վրաստան