Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին՝ այցով մեր երկրում գտնվող, Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ասել է՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Նախարարի խոսքով, կանխվում են Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ, անօրինական հայկական զինված ջոկատների սադրանքները և հետագայում համապատասխան միջոցներ կձեռնարկվեն նման հնարավոր դեպքերը կանխելու համար:
Նախարարը նշել է իրավիճակը սրելու հայկական կողմի փորձերի անթույլատրելիությունը, ընդգծել է՝ միջազգային հանրության կողմից այս հարցին արժանի գնահատական տալու և համապատասխան քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: