Ադրբեջանական բանակում անցկացվել են Բաքվի օկուպացիայից ազատագրման 103 -ամյակին նվիրված միջոցառումներ
 Ադրբեջանական բանակում անցկացվել են Բաքվի օկուպացիայից ազատագրման 103 -ամյակին նվիրված միջոցառումներ
16:30     16 09 2021    
Ադրբեջանական բանակի զորատեսակներում, զորամիավորումներում և զորամասերում անցկացվել են մի շարք միջոցառումներ՝ նվիրված Բաքվի ազատագրման 103 -րդ տարեդարձին:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը, միջոցառումների ընթացքում մեկ րոպե լռությամբ հարգել են ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի, Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի և նահատակների հիշատակը:


Զինվորական նվագախմբերը կատարել են երկու երկրների պետական օրհներգները:

Զինծառայողներն այցելել են Նահատակների ծառուղի և Թուրք զինվորների հուշահամալիր, ծաղկեպսակներ դրել հուշարձաններին:


Ելույթ ունեցողները հպարտության զգացումով են խոսել երկու ժողովուրդների անքակտ միասնության մասին՝ նշելով, որ 103 տարի առաջ ադրբեջանցի և թուրք զինվորները, ազատագրելով Բաքուն հայ-բոլշևիկյան օկուպացիայից՝ փառավոր էջ բացեցին Ադրբեջանի պատմության մեջ:


Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս