Զաքիր Հասանով. Ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները կշարունակվեն
  Զաքիր Հասանով.  Ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները կշարունակվեն
17:03     15 09 2021    
«Վերջին ժամանակներում անցկացվող զորավարժությունների արդյունքում ադրբեջանական բանակը մեծ փորձ է կուտակել: Ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները հետագայում էլ կշարունակվեն»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Քոնիայում «TurAz Şahini-2021» համատեղ մարտավարական զորավարժություններին հետևելուց հետո ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Նա նշել է, որ Ադրբեջանը մշտապես զգում էր Թուրքիայի աջակցությունը ռազմական գործողությունների ընթացքում, որոնք սկսվել էին սեփական հողերն օկուպացիայից ազատագրելու նպատակով: «Պատերազմի ժամանակ Թուրքիայի նախագահը, ազգային պաշտպանության նախարարը և այլ բարձրաստիճան պաշտոնյաները քաղաքական, բարոյական և դիվանագիտական աջակցություն ցուցաբերեցին Ադրբեջանին: Նրանց հայտարարությունները ողջ աշխարհին ցույց տվեցին, որ Ադրբեջանը միայնակ չէ, Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է, և ադրբեջանա-թուրքական եղբայրությունն անքակտ է: Եղբայրական Թուրքիայի մեր կողքին գտնվելը մեզ ուժ է տալիս: Ադրբեջանական ժողովուրդը բարձր է գնահատում Թուրքիայի աջակցությունը»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս