Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է՝ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) օմբուդսմենների ասոցիացիայի նախագահ, Թուրքիայի գլխավոր օմբուդսմեն Շարաֆ Մալքոչը:
Նա նշել է, որ անցյալ տարի պատերազմի ժամանակ Ադրբեջան կատարած այցի ընթացքում նրանք ծանոթացել էին՝ Գյանջայում, Աղդամում, Մինգեչևիրում և Թերթերում տիրող իրավիճակին.
«Մենք այցելեցինք հայկական կողմից հրթիռային հարձակման հետևանքով զոհված մեր ադրբեջանցի եղբայրների գերեզմաններ, հանդիպեցինք նրանց հարազատներին: ԻՀԿ -ն զեկույց պատրաստեց: Մենք այդ զեկույցը ներկայացրեցինք Թուրքիայի և Ադրբեջանի համապատասխան կառույցներին, ինչպես նաև այն ուղարկել ենք ՄԱԿ և Մարդու իրավունքների միջազգային դատարան»:
Ս. Մալքոչը նշել է, որ պատերազմը նույնպես ունի իր կանոնները. «Չի կարելի գնդակոծել մարտական գործողությունների գոտուց դուրս գտնվող քաղաքները: Դա հանցագործություն է, և այն կատարած հայ պաշտոնյաները պետք է պատժվեն: Նրանք պետք է պատասխան տան այս գործողությունների համար, որպեսզի դա չկրկնվի»: