Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է՝ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) օմբուդսմենների ասոցիացիայի նախագահ, Թուրքիայի գլխավոր օմբուդսմեն Շարաֆ Մալքոչը:
Նա նշել է, որ այցի ընթացքում նրանք կհամոզվեն՝ հայերի, հայ պաշտոնատար անձանց կողմից Ադրբեջանի պատմական ժառանգության առնչությամբ իրականացված սադրանքների մեջ.
«Հայերն ականապատել են ազատագրված տարածքների մեծ մասը: Բայց, ցավոք, նրանք քարտեզները չեն տրամադրել Ադրբեջանին: Մենք կաշխատենք, որպեսզի Հայաստանը տրամադրի ականների քարտեզները` այս տարածքներում մարդկանց մահից խուսափելու համար: Հուսով ենք, որ դա ազդեցություն կունենա ԻՀԿ-ի ավարտված զեկույցից հետո. «Մենք նաև այս զեկույցը կուղարկենք ՄԱԿ-ին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին»: