Թուրքիայում նշանակվել է «Ադրբեջանական օպերատիվ խմբավորման» հրամանատար
 Թուրքիայում նշանակվել է «Ադրբեջանական օպերատիվ խմբավորման» հրամանատար
16:36     13 09 2021    
Ընթացիկ տարվա օգոստոսի 26-ին թուրքական Cumhuriyet պարբերականը հրապարակել էր Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի հայտարարությունը, կապված թուրքական զինված ուժերում բարձրագույն հրամկազմի նշանակումների հետ։ Նշանակվել էր 141 գեներալ եւ ծովակալ։

Ուշագրավ է այստեղ այն, որ թուրքական բանակի ցամաքային զորքերի իմպերատիվ վարչության ղեկավար, գեներալ Բախտիյար Էրսոյը նշանակվել է «Ադրբեջանական օպերատիվ խմբավորման» ղեկավար, իսկ գեներալ Էնդեր Գյուները նշանակվել է «Ադրբեջանական օպերատիվ խմբավորման» շտաբի պետ։ Ղարաբաղյան մոնիթորինգային կենտրոնի թուրքական մասի հրամանատար է նշանակվել բրիգադի գեներալ Աբդուլլա Քաթըրջին։

Թուրքական զինված ուժերում իրապես ստեղծվել է ադրբեջանական օպերատիվ խմբավորում այն ժամանակ, երբ առաջացել է հարց թուրքական զորակազմ Ադրբեջան ուղարկելու հետ կապված։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս