ՊՆ. Այլ երկրների տրանսպորտային միջոցները չեն կարող մուտք գործել Ադրբեջանի տարածք
  ՊՆ.  Այլ երկրների տրանսպորտային միջոցները չեն կարող մուտք գործել Ադրբեջանի տարածք
09:00     13 09 2021    
Այլ երկրների իրավաբանական և ֆիզիկական անձինք և նրանց փոխադրամիջոցները չեն կարող մուտք գործել Ադրբեջանի տարածք առանց` Ադրբեջանի Հանրապետության համաձայնության, և նման դեպքերը հանդիսանում են երկրի օրենքների խախտում:

Այս մասին, ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը, ասված է` Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը և Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված խաղաղապահ զորախմբի հրամանատարությանն ուղարկված նամակում::

Նամակում նշվում է, որ նման դեպքերը հակասում են 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների և Հայաստանի վարչապետի ստորագրած եռակողմ հայտարարությանը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս