Վաղը Բաքվում սկսվելու են են երեք երկրների հատուկ նշանակության ջոկատայինների զորավարժությունները
 Վաղը Բաքվում սկսվելու են են երեք երկրների հատուկ նշանակության ջոկատայինների զորավարժությունները
12:08     11 09 2021    
Սեպտեմբերի 12-ից Բաքվում առաջին անգամ կանցկացվի Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ջոկատայինների «Երեք եղբայր - 2021» համատեղ միջազգային զորավարժությունը:

Այս մասին Zinvor.info-ին հայտնել են Պաշտպանության նախարարությունից:

Համատեղ զորավարժության հիմնական նպատակն է ռազմական գործողությունների ժամանակ բարեկամ եւ գործընկեր երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների փոխգործակցության պատրաստումը, խաղաղության և պատերազմի ժամանակ գործողությունների նախապատրաստում, գիտելիքների և փորձի փոխանակումը:

«Երեք եղբայր - 2021» միջազգային զորավարժությունը կտևի մինչև սեպտեմբերի 20-ը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա   Պակիստան  


Լրահոս