Չավուշօղլու. Հայաստանը պետք է հասկանա, որ հարևան երկրների տարածքները օկուպացնելով ոչնչի չի հասնի
  Չավուշօղլու.  Հայաստանը պետք է հասկանա, որ հարևան երկրների տարածքները օկուպացնելով ոչնչի չի հասնի
12:02     11 09 2021    
Ադրբեջանը 30 տարի բանակցություններ է վարել իր հողերի ազատագրման վերաբերյալ, սակայն, ցավոք, դրանք անարդյունք էին, դրա համար էլ Ադրբեջանը ուժի միջոցով ազատագրեց դրանք, և Հայաստանը պետք է եզրակացություն անի դրանից:

Այս մասին Էսկիշեհիրում ոչ կառավարական կազմակերպությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպման ասել է՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է Zinvor.info-ն:

Նա նշել է, որ երկրները պետք է ունենան և՛ ռազմական, և՛ դիվանագիտական ուժ. «Ադրբեջանը սպասեց 30 տարի և ի վերջո 44 օրվա ընթացքում ազատագրեց իր հողերը: Այժմ ստեղծվել է բարենպաստ միջավայր դիվանագիտական բանակցություններ վարելու համար: Կան դրական ազդակներ ինչպես Թուրքիայից, այնպես էլ Հայաստանից: Բայց դրանք չպետք է նման սոսկ բառեր: Հայաստանը պետք է հասկանա, որ հարևան երկրների տարածքները գրավելով ոչնչի չի հասն»:
Zinvor.info

Հեշթեգներ. Չավուշօղլու  


Լրահոս