Հայաստանում վարժական հավաքների մասնակիցներից ոմանք լքել են զորամասը
 Հայաստանում վարժական հավաքների մասնակիցներից ոմանք լքել են զորամասը
14:12     10 09 2021    
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, պահեստազորի վարժական հավաքների մասնակիցներից ոմանք լքել են զորամասը, որոնցով զբաղվում է ռազմական ոստիկանությունը:

Ասել է, թե անձիք պատրաստակամություն են հայտնել գնալ վարժանքներին, սակայն հետագայում լքել են վարժական հավաքների վայրը, ինչի արդյունքում հայտնվել են Ռազմական ոստիկանության թիրախում:

Դա է պատճառը, որ Հայաստանի Պն-ն վարժանքների մասին հայտարարություն տարածելով շեշտում է, հավաքներից խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ: Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարության որոշմամբ, 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա նոր վարժական հավաքներ:

Հայաստանի Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հավաքներից խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ: Հավելենք, որ սա արդեն երկրորդ վարժական հավաքներն են, օգոստոսի 25-ից եւս այդպիսի հավաքներ էին մեկնարկել: Այդ հավաքներին ներգրավված են 2169 քաղաքացի։ Նրանցից 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   ՊՆ   Ճգնաժամ  


Լրահոս