Լավ է, որ Հարությունյանը վիրավորվել է. զինծառայողի ծնող
 Լավ է, որ Հարությունյանը վիրավորվել է.  զինծառայողի ծնող
12:20     10 09 2021    
Եթե հիմա Ջալալ Հարությունյանը հրաժարվում է իր ասածից, դա արդեն թող առերեսվեն Գենադի Բաղդասարյանն ու Ջալալ Հարությունյանը։

Այս մասին ասաց Ցորի զորամասի հրետանային դիվիզիոնի սպանված զինծառայողներից մեկի ծնողը։

«Երբ Գենադի Բաղդասարյանին հրավիրել էի Խանքենդիում հանդիպման, ծնողների ներկայությամբ նա ասել է՝ ես այդ հրամանը ստացել եմ Ջալալից։ Եթե Ջալալը հրաժարվում է իր ասածից, ուրեմն եկեք առերեսվեք։

Լավ է, որ Ջալալ Հարությունյանը վիրավորվել է, թե չէ առաջնագծում մի 4-5 գումարտակ էլ էին մնալու։ 9-րդ եւ 1-ին պաշտպանական շրջանների մի քանի գումարտակներ գտնվում էր Ֆիզուլիից առաջ, որեւէ գործողություն չէր կարողանում անել, 3 կողմից շրջափակված էր, թուրքերը Ֆիզուլիում նստած, բայց մենք առաջնագծում գումարտակներ էինք պահում։ Դրանք ինչո՞ւ ժամանակին հետ չէինք քաշում ու առաջնագիծ դնում։ Հաջորդ բանակի հրամանատարն արդեն մյուս օրն այդ զորքին այդտեղից մի կերպ հանել է։ Վիրավորներն այնտեղ ծարավ մեռնում էին։ Թուրքը լավ գիտեր, որ այն մեռած զորք է ու ոչ մի հարձակում այդ ուղղությամբ չէր անում, պարզապես պարբերաբար հրետանի էր կիրառում, զորքին ճնշած էր պահում»,- ասաց սպանված զինծառայողի ծնողը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   ՊՆ   Ճգնաժամ  


Լրահոս