Ունենք մեղավորների բուրգ, որի գագաթնակետում գտնվում է Հարությունյանը. զինծառայողի հայր
|
|
Մենք ունենք մեղավորների բուրգ, գագաթնակետին գտնվում է Ջալալ Հարությունյանը՝ իր սխալ տեղեկատվության համար։
|
Այս մասին ասաց Ցորի զորամասի հրետանային դիվիզիոնի սպանված զինծառայողներից մեկի ծնողը։
«Այդ ժամանակաշրջանում Հադրութի ուղղությունում լրիվ պատռված էր պաշտպանության բնագիծը, հակառակորդի համար դարձել էր проходной двор: Ջալալ Հարությունյանը, ըստ Գենադի Բաղդասարյանի, ասել է՝ մերոնք են։ Բանակի հրամանատարն այդքան հստակ տիրապետո՞ւմ էր, թե որ ձորակով ինչ տիպի զորք է անցնում, այն դեպքում երբ Հադրությում քաոս էր տիրում»,- ասաց նա։
Ըստ ծնողի՝ մեղավոր է նաեւ բանակի հրետանու նախկին պետ, գնդապետ Գենադի Բաղդասարյաը, ում պաշտոնի բարձրացում են արել. «Բերել ու դրել են հրետանու վարչության պետի տեղակալ. ի՞նչ հրաշագործությունների համար։ Նրան մեղադրում ենք քիթը խոթելու կրակային դիվիզիոնի ղեկավարման մեջ։ Նա պետք է ցուցումներ տար զորամասի հրամանատարությանը, սակայն այդ դիվիզիոնի անմիջապես կրակային խնդիրների կատարման հրամանանն իր կողմից էր հնչեցվում։ Գեւորգ Գեւորգյանը, լինելով դիվիզոնի շտաբի պետ, կանոնադրությամբ ինքը պատասխան է տալիս դիվիզիոնի կրակային ստորաբաժանումների անմիջական պահպանության եւ ինքնապաշտպանության համար։ Նա առաջինն էր, որ փախուստի դիմեց, նա պարտավոր էր կազմակերպել այդ ստորաբաժանումների կանոնավոր դուրս գալը»։
Հեշթեգներ.
Հայաստան