Առանձին համազորային բանակի ՀՕՊ ստորաբաժանումներում համակցված զորավարժություններ են անցկացվել
14:00
09 09 2021
Առանձին համազորային բանակի ՀՕՊ ստորաբաժանումներում համակցված զորավարժություններ են անցկացվել:
Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, անձնակազմի զգոնությունն ու պրոֆեսիոնալիզմը ստուգելու զորավարություններին մասնակցել է նաև բանակային ավիացիան:
Համակցված զորավարժությունները մեկնարկել են՝ Առանձին համազորային բանակի ստորաբաժանումներն ու զորամասերը բարձր մարտական պատրաստվածության վիճակի բերման միջոցով:
Ծրագրի համաձայն, մշակվել է՝ զենիթահրթիռային համակարգերի, ռադիոտեխնիկայի և ցամաքային ուժերի՝ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների հետ համագործակցությամբ օդային հարվածների հետ մղումը:
Իրական մարտական պայմաններում հրամանատարների և անձնակազմի ՀՕՊ մարտեր վարելու որակավորումը բարձրացնելու համար՝ գործնական թռիչքներով մարզումներում ներգրավվել է՝ օդային հակառակորդին նմանակող բանակային ավիացիան:
Առաջին փուլում ստեղծվել է հակաօդային պաշտպանության միասնական համակարգ, որը թույլ չի տալիս հակառակորդի ինքնաթիռներին՝ հարվածել թիրախներին և զորքերի խմբավորումներին: Դրա հետ մեկտեղ, հրաձգության ժամանակ փոխազդեցությունը իրականացվել է թիրախների վրա ուժերի կենտրոնացման կամ բաշխման միջոցով:
Երկրորդ փուլում տեղեկատվություն է փոխանակվել՝ զենիթահրթիռային ուժերի և ցամաքային զորքերի ՀՕՊ ստորաբաժանումների միջև: Հրաձգության ընթացքում փոխազդեցությունն իրականացվել է՝ ուժերը հատվածների և բարձունքների միջև բաշխելու միջոցով:
Երրորդ փուլում կատարվել է տեղեկատվության փոխանակում՝ զենիթահրթիռային և ՀՕՊ ցամաքային զորքերի միջև, դրանք բաժանվել են կրակային գոտիների: