Ադրբեջանի և Թուրքիայի ծովուժերի հատուկ ստորաբաժանումները համատեղ վարժանքներ են անցկացնում
 Ադրբեջանի և Թուրքիայի ծովուժերի հատուկ ստորաբաժանումները համատեղ վարժանքներ են անցկացնում
14:21     09 09 2021    
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի օրը հայտարարել է Կասպից ծովում Թուրքիայի հատուկ ռազմածովային ուժերի հետ համատեղ զորավարժությունների շարունակման մասին:

Zinvor.info-ի հաղորդմամբ ադրբեջանական պաշտոնական ԶԼՄ -ներում հրապարակված լուրերիհամաձայն՝ վարժանքի հերթական փուլում, Ադրբեջանի հատուկ ռազմածովային ուժերը թուրք զինվորականների հետ համատեղ իրականացրել են տարբեր մարտական առաքելություններ, այդ թվում՝ մարտական գործողությունների ծրագրումահաբեկչական դիվերսիոն խմբի և ենթադրյալ թշնամու և նրա ժամանակավոր հենակետի ոչնչացում:


Համատեղ վարժանքների ըթնացքում, թշնամու ենթադրյալ դիրքերը ոչնչացնելու գործողությունն իրականացվել է նաև նավակների միջոցով:

Մեկ այլ հայտարարությամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ Կոնյա քաղաքում տեղի կունենան երկու երկրների ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունները:

Համատեղ վարժանքները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 17 -ը:







Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս