Ինչպես
Zinvor.info-ին հայտնել են Պաշտպանության նախարարությունում, սեպտեմբերի 8-ին նախարարության ղեկավարությունն այցելել է կապի զորամասերից մեկը:
Պաշտպանության նախարարության ղեկավարությունը զննել է կապի միջոցների ու տեխնիկայի ընթացիկ և միջին վերանորոգման համար նախատեսված լաբորատորիաները, ինչպես նաև այլ սպասարկման, վարչական սենյակները և պահեստները:
Պաշտպանության նախար Զաքիր Հասանովին զեկուցվել է՝ մարտական գործողությունների կառավարման համար նախատեսված՝ սպառազինության մեջ ընդունված տարբեր տեսակի անիվային տրանսպորտային միջոցների հիման վրա հրամանատարական և շտաբային մեքենաների հագեցվածության, նշանակության և մարտական հնարավորությունների մասին:
Պաշտպանության նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել հրամանատարությանը՝ ադրբեջանական բանակում կապի միջոցների աշխատանքների հետագա կատարելագործման վերաբերյալ: