«Պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, ոչ թե՝ մանկապարտեզ ու դպրոց». Սարգսյան
|
|
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը եռամսյա հավաքներին մասնակցող պահեստազորայիններին այցելության ժամանակ այդ հավաքների մասնակիցներին հայտարարել է․
|
«Մենք պետք է սովորենք, որ անհրաժեշտության դեպքում կարողանանք պաշտպանել մեր երկիրը։ Բացի մեզանից, ոչ ոք չի պաշտպանի, մնացածը լավագույն դեպքում կարող են օգնել։ Մեր երկրի պաշտպանները մենք ենք»։
Թվում է, թե լավ բաներ է ասել, հայրենասիրական, խրոխտ ոգով, սակայն․․․
Պարոն Արշակ Կարապետյան, սովորում են մանկապարտեզում, դպրոցում,քոլեջում, համալսարանում, եռամսա հավաքների մասնակիցները նախկինում զինծառայության անցած, զինվորականի փորձ ունեցողներ են, նրանք հավաքներում կարող են սովորել տիրապետել Հայաստանի համար նորույթ հանդիսացող զինտեխնիկային, որը 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը ձեռք չի բերել, դու վերջին 3 տարում՝ 2018-2021թթ․ եղել ես վարչապետի խորհրդականը, այս տարվա ապրիլ-հուլիսին ՝ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը,հուլիս-օգոստոսին՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը , կատարելով նախարարի գործառնույթներ, օգոստոսի 2-ին էլ նախարար ես նշանակվել, վաղուց պետք է սովորած լինեիր։
Հայաստանը վերջին 30 տարում փաստացի պատերազմի մեջ է, 3 պատերազմ ենք անցել՝ 1992-1994թթ․-ին, 2016թ․-ի ապրիլին, 2020թ․ աշնանը, նո՞ր պիտի սովորենք պաշտպանել մեր երկիրը։
Չեմ ուզում հավատալ, թե այդ խոսքերով Իլհամ Ալիեւին մեսիջ ես հղել, թե անպատրաստ ենք Հայաստանի սահմանների պաշտպանությանը, նոր ենք այդ գործը սովորելու։
Ոսկան Սարգսյանի գրառումը
Հեշթեգներ.
Հայաստան
ՊՆ
Ճգնաժամ