Ռուսաստանի Պնախարարությունը չեղյալ է հայտարարել ադրբեջանական կողմի բողոքի պատճառ դարձած գնումը
Այս մասին ասվում է գնումների պորտալի տեխնիկական աջակցության ծառայության մեջ, տեղեկացնում է
Zinvor.info-ն:
«Գնումն ինքն չեղարկվել է պատվիրատույի կողմից: Սակայն, գնումների մասին տեղադրված տեղեկատվությունը չի հեռացվում, նույնիսկ եթե գնումը չեղյալ է հայտարարվել: Տեքստը կայքից ամբողջությամբ հեռացնելու համար անհրաժեշտ է կա՛մ դատարանի որոշում, կա՛մ վերահկող մարմինների կարգադրությունը, որոնց թվում կարող է ներառվել այդ թվում նաև դաշնային հակամենաշնորհային ծառայությունը», - նշվում է գնումների ոլորտում տեղեկատվական միասնական համակարգում:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ -ն բողոք էր հայտնել ռուսական կողմին ՝ պորտալում այս հայտարարության հրապարակման կապակցությամբ: ԱԳՆ -ն նշել է, որ «նման կեղծ տեղեկությունները չեն համապատասխանում երկու երկրների միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների ոգուն: Հակառակ կողմը միջադեպը կապել է տեխնիկական սխալի հետ, հայտարարել է, որ միջոցներ կձեռնարկվեն այն վերացնելու համար, իսկ ապագայում ուշադիր կվերաբերվեն այս կարգի հարցերին»: