Թուրքիայի ՊՆ. Մենք Ադրբեջանի հետ «Եղբայրական բրիգադ» համատեղ նախագիծ ենք սկսել
  Թուրքիայի ՊՆ.  Մենք Ադրբեջանի հետ «Եղբայրական բրիգադ» համատեղ նախագիծ ենք սկսել
10:10     06 09 2021    
«Եղբայրական բրիգադ» նախագիծը մեկնարկել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև` համատեղ գործողությունների համակարգման, ուսուցման պլանավորման և կառավարման նպատակով»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Փընար Քարան:

Նա նշել է, որ ներկայումս ընթանում են՝ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումների համատեղ պատրաստումն ու ուսուցումը. «Մենք այսուհետ էլ լինելու ենք մեր ադրբեջանցի եղբայրների կողքին՝ նրանց արդար պայքարում՝ առաջնորդվելով «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով:
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիայի-ՊՆ   Ադրբեջան  


Լրահոս