Շարունակվում են «ԹուրԱզ Շահինի-2021» համատեղ թռիչքատակտիկական զորավարժությունները:
Ինչպես Zinvor.info-ին տեղեկացրել են պաշտպանության նախարարությունից՝
զորավարժությունների պլանի համաձայն, Ադրբեջանի և Թուրքիայի Ռազմաօդային ուժերի օդաչուները կատարում են հետախուզական թռիչքներ:
Նախքան թռիչքները օդաչուների համար կազմակերպվել է ճեպազրույց, քննարկվել են եղանակային պայմանները և այլ տեխնիկական հարցեր, օդաչուները ծանոթացել են անվտանգության կանոններին:
Այնուհետև թուրք օդաչուները թռիչքներ են իրականացրել F-16 կործանիչներով, իսկ ադրբեջանցի օդաչուները`ՄԻԳ-29 և ՍՈՒ-25 գրոհիչներով: