Կայացել է «Հրետանային կրակի վարպետներ» մրցույթի փակման արարողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Կայացել է «Հրետանային կրակի վարպետներ» մրցույթի փակման արարողությունը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
10:11     03 09 2021    
Կայացել է «Հրետանային կրակի վարպետներ» մրցույթի փակման արարողությունը, որն անցկացվում էր «Միջազգային բանակային խաղեր - 2021» - ի շրջանակներում:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ՊՆ-ին, մրցույթի արդյունքներով, որին մասնակցել են ինը երկրների հրետանավորներ, ադրբեջանական թիմը զբաղեցրել է երրորդ տեղը: Առաջին տեղը զբաղեցրել է Ղազախստանի, իսկ երկրորդը` Ռուսաստանի թիմը:


Բացի այդ, փոխգնդապետ Նամիկ Ահմեդովը հաղթող է ճանաչվել «Լավագույն մարզիչ» անվանակարգում, իսկ ենթասպա Էլշադ Օրուջևի գլխավորած անձնակազմը ճանաչվել է «Լավագույն անձնակազմ»:

Հաղթողներին մրցանակներ են հանձնվել:

Արարողության ավարտից հետո «Հրետանային կրակի վարպետներ» մրցույթը հայտարարվել է փակված:





Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս