ԱԺ նախկին պատգամավոր․ Ադրբեջանի հետ տեղային պատերազմի հավանականություն կա
|
|
Ադրբեջանի հետ լայնամասշտաբ պատերազմ չեմ կանխատեսում, սակայն տեղային պատերազմի հավանականություն կա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։
|
«Կան բազմաթիվ գրավոր եւ բանավոր պայմանավորվածություններ։ Այս մասին է խոսում Ալիեւը՝ նշելով, որ այն, ինչ կատարվում է, տեղավորվում է պայմանավորվածությունների տրամաբանության մեջ։ Նա ասում ՝ պետք է հասնել միջանցքի բացման։ Դա է Թուրքիայի պայմանը, որը օգնեց նրան վերջին պատերազմի ժամանակ»,-նշեց նա։
Նա անթույլատրելի է համարում խորհրդարանում իշխանության պահվածքը․ «Նրանք ընդդիմության դեմ տեռոր են կազմակերպում, եւ ընդդիմությունը պետք է բոյկոտի խորհրդարանի աշխատանքը, այդ թվում հանձնաժողովների աշխատանքը, քանի դեռ համապատասխան քաղաքական-իրավական գնահատական չի տրվել»։
Հեշթեգներ.
Ադրբեջան
Հայաստան