ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի նոր համանախագահ Իգոր Խովաևը կայցելի Իրևան
 ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի նոր համանախագահ Իգոր Խովաևը կայցելի Իրևան
10:21     03 09 2021    
«ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի նոր համանախագահ Իգոր Խովաևը մոտ ժամանակներս կայցելի Հայաստան: Ներկա պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նոր համանախագահ Իգոր Խովաևը տարածաշրջանային ուղևորություն է կատարում, նա արդեն բանակցություններ է վարել Ադրբեջանի ղեկավարության հետ, առջևում նմանատիպ շփումներ են կլինեն Երևանի հետ»,- այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մոսկվան աջակցում է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների ակտիվացմանը՝ առկա մանդատի հիման վրա: Եռյակը կարող է նպաստել Երևանի և Բաքվի միջև վստահության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև հումանիտար հարցերի լուծմանը, ինչը կծառայի որպես անցում քաղաքական թեմաների քննարկմանը:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումը, ղարաբաղյան կարգավորման հարցը մնում է Մոսկվայի ուշադրության կենտրոնում:

Սա նաև Բաքվի և Երևանի քաղաքականության կենտրոնական թեմաներն են, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով: Մեր ջանքերը կենտրոնացած են եռակողմ համաձայնագրերի իրականացման վրա», - ասել է Զախարովան:

Նրա խոսքով, առաջնահերթությունը տրվում է Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացմանը, Անդրկովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ԵԱՀԿ-Մինսկ   Ռուսաստան  


Լրահոս