Ադրբեջանցի և թուրք զինծառայողները համատեղ զորավարժություններ են սկսել - ՏԵՍԱՆՅՈՒԹ
14:35
02 09 2021
Ադրբեջանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ ռազմական համագործակցության մասին պայմանագրի համաձայն՝ երկու եղբայրական երկրների զինծառայողները համատեղ զորավարժություններ են սկսել:
Այս մասին Zinvor.info-ին հայտնել են Պաշտպանության նախարարությունից:
Ադրբեջանցի և թուրք զինծառայողների մասնակցությամբ անցկացվող զորավարժությունների հիմնական նպատակը մարտական գործողությունների ընթացքում երկու երկրների բանակների ստորաբաժանումների փոխգործակցության կատարելագործումը, հրամանատարների ռազմական որոշումներ կայացնելու և ստորաբաժանումների կառավարման հմտությունների զարգացուն է: Զորավարժություններում կկատարվեն նաև ստորջրյա հարձակման և ստորջրյա պաշտպանության գործողությունների իրականացման առաջադրանքներ:
Երկկողմ համատեղ զորավարժությունները կտևեն մինչև սեպտեմբերի 12-ը: