Ադրբեջանցի ռազմական օդաչուները Թուրքիայում կմասնակցեն թռիչքային վարժանքների
 Ադրբեջանցի ռազմական օդաչուները Թուրքիայում կմասնակցեն թռիչքային վարժանքների
10:45     02 09 2021    
Ադրբեջանցի ռազմական օդաչուները Թուրքիայի հետ ամենամյա ռազմական համագործակցության ծրագրի համաձայն՝ մասնակցելու են Թուրքիայում անցկացվող Sokol TurAz-2021 մարտավարական-թռիչքային վարժանքներին։

Այս մասին, ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։

Մարտավարական-թռիչքային վարժանքներին Ադրբեջանը կներկայանա չորս ռազմական ինքնաթիռով` երկու ՄիԳ -29 կործանիչով և երկու Սու -25 գրոհիչ ինքնաթիռով: Ադրբեջանական ինքնաթիռները Թուրքիա են մեկնել սեպտեմբերի 1-ին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս