Դիակներից և մասունքներից վերցված 53 հայ փորձանմուշ գտնվում է Նիդերլանդներում
|
|
Օգոստոսի 27-ի դրությամբ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի սպանվածների դիակներից և մասունքներից վերցված 53 փորձանմուշ գտնվում է Նիդերլանդների Թագավորությունում՝ Անհետ կորածների միջազգային հանձնաժողովին ենթակա փորձագիտական կենտրոնում։
|
Այդ մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Առողջապահական գերատեսչությունը ավելի վաղ հայտարարել էր, որ իր ենթակայության տակ գտնվող «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՓԲԸ-ն և Քննչական կոմիտեն համագործակցության հուշագիր են ստորագրել Անհետ կորածների միջազգային հանձնաժողովի հետ, որի գրասենյակը գտնվում է Նիդերլանդներում։ Վերջինս պետք է օժանդակեր 44-օրյա պատերազմի զոհերի դիակներից և մասունքներից վերցված փորձանմուշների նույնականացմանը։
Առողջապահության նախարարությունը նշում է, որ դիակներից և մասունքներից վերցված է, ընդհանուր առմամբ, 139 փորձանմուշ, որոնք գտնվում են ԴՆԹ փորձաքննության փուլում։ Համեմատության համար նշենք, որ հուլիսի 26-ի դրությամբ՝ վերցված փորձանմուշների թիվը եղել է 163։
Հայաստանի առողջապահության նախարարությունը նշել էր մինչ օրս դիակների և մասունքների չնույնականացման պատճառները։ Դրանցից առաջինն այն է, որ ոսկորներն ի սկզբանե պիտանի չեն լինում ԴՆԹ անջատման համար: Դրանք այրված են լինում կամ հնարավոր չի լինում ԴՆԹ անջատել՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների, անձրևների ու ձյան տակ երկար մնալու հետևանքով։
Հեշթեգներ.
Հայաստան
ՊՆ
Ճգնաժամ