Հատուկ մարտավարական վարժանքներ՝ Առանձին համազորային բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Հատուկ մարտավարական վարժանքներ՝ Առանձին համազորային բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումներում.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
09:34     01 09 2021    
Առանձին համազորային բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումներում անցկացվել են հատուկ մարտավարական վարժանքներ:

Այս մասին Zinvor.info-ին հայտնել են պաշտպանության նախարարությունից:


Հաղորդվում է, որ զորավարժությունների սցենարի համաձայն՝ հակառակորդի դիվերսիոն խումբն առևանգում է հատուկ նշանակության ուժերի ավիաբազայի զինծառայողի:

Ահաբեկիչները թաքնվում են լքված շենքում՝ առևանգված օդաչուի հետ միասին:


Զորավարժություններում, որոնց հետևում էին Առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Քերեմ Մուստաֆաևը և Թուրքիայի Զինված ուժերի զինծառայողներ, ստուգվել են անձնակազմի՝ բանտարկյալներին և պատանդներին ազատելու համար շենքերում մարտական գործողություններ իրականացնելու հմտությունները:

Դիպուկահար զույգերը, որոնք աննկատելիորեն դիրքավորվել են շենքում, որտեղ թաքնված են դիվերսանտները, ապահովում են խմբերի անվտանգ տեղաշարժը:


Հատուկ ջոկատայինները գաղտնի մուտք են գործում շենք և վնասազերծում նրանց:

Ուղղաթիռով մեկ այլ խումբ է ժամանում ՝ հակաահաբեկչական գործողությունն առանց զոհերի ավարտելու և առևանգված օդաչուին կենդանի ազատելու համար:


Մեր հատուկ ջոկատայինները կիրառում են մերձամարտի տարրեր, որոնք օգտագործվում են հակաահաբեկչական գործողությունների ժամանակ շենքերում՝ հակառակորդի դիվերսիոն խումբը չեզոքացնելու համար:

Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս