Նախարարին կոխելու եմ ոտերիս տակ. Սպանված հայ զինվորի հարազատ
12:14
01 09 2021
Ես գնացել եմ Եռաբլուր, տեսել եմ, իմ երեխու գերեզմանը չկա, նկարը գետնին ընկած. սա սրբապղծություն է:
Այս մասին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ նշեց սպանված զինծառայողի հայրը:
«Էսօր իմ երեխեն ձեր երեխեն ա, ու ձեր երեխու շիրիմը պղծել են: Ասում են՝ վարչապետի հրամանով: Կոչ եմ անում բոլորին հավաքվել կառավարության մոտ, պետք է պատասխան տա էդ հրաման տվողը, որ էսօր Եռաբլուրում հերոսների գերեզման են քանդում»,-ասաց ն:
Մեկ այլ հարազատ էլ հուզված ասաց. «Էդ մարդը երեխու փողը չկերավ, արյունի փողը դրեց շիրիմի վրա: Ծնողը էդ 10 մլն դրամը չկերավ, լրիվ դրեց շիրիմ վրա: Ու էդքանից հետո գան քանդե՞ն: Նախարարին էլ կոխելու եմ ոտերիս տակ: Պատերի տակ պախկվել, հիմա եկել ստեղ գեներալներ են դարձել: Ձեր հերոսի շիրիմն են քանդում, ո՞ւր եք, արա, գնացեք տեր կանգնեք ձեր հերոսի շիրիմին»: