Թույլ չենք տալու՝ իրենց ուզած քարը դնեն. Հայ զինվորի մայր
  Թույլ չենք տալու՝  իրենց ուզած քարը դնեն.  Հայ զինվորի մայր
11:37     01 09 2021    
Մենք իրենց տվեցինք 20 տարեկան երեխա, որ գան գերեզմանները քանդե՞ն. քանդելուց հետո ո՞նց քնեցին, ո՞ր ջարդած ձեռքով ստորագրեցին:

Այս մասին կառավարության շենքի մոտ ակցիայի ժամանակ հայտարարեց սպանված հայ զինվոր Նարեկ Գևորգյանի մայրը՝ Էլլադա Ղափանցյանը:

Նշենք, որ օգոստոսի 30-ի ցերեկը քանդել են Նարեկի գերեզմանի շիրմաքարը, սյուները, նստարանները:

Ամբողջությամբ քանդել են, քարն էլ տարել են: Եռաբլուրում բոլորի գերեզմանը քանդել են, ասել են՝ միանման է լինելու:

Օգոստոսի 23-ին, երեխու ծննդյան օրը, մենք Եռաբլուրում ենք եղել, գեներալներ էլ են եղել, բոլորն էլ տեսել են, որ գերեզմանները սարքված է, էնտեղ ժողով էլ է եղել, քարեր էին որոշում, թե ինչ են դնելու: Իրենք ժողով էին անում, քարեր էին ընտրում, իսկ մենք սալիկներն էինք խփում, իրենք բոլորը տեղյակ էին: Թող գային ասեին՝ ծնող, մի խփիր, որովհետեւ քանդվելու է: Մենք սարքել ենք գերեզմանը, իրենցից ոչինչ չէինք ուզում:

Ես դառնալու եմ իրենց գիշերվա երազը, անիծելու եմ ամեն օր, իրենք այս նույն մղկուտը ապրելու են: Թող հիմա մեզ ասեն, այս ստորագրություն ով ա տվել, ում հրամանով է եղել: Գուցե Փաշինյանը տեղյակ էլ չի, թող իջնեն ու պտասխան տան»,-ասաց նա:

Զինվորի մայրը նկատեց, որ 4 տեսակի քար է, իրենց տարբերակ չեն առաջարկել, որովհետեւ իրենց որդու գերեզմանները սարքած է եղել. «Թող էդ շիրմաքարերը տանեն իրենց տներում դնեն, մեզ պետք չի: Եթե մենք էս քարն էլ չդրեցինք, մենք թույլ չենք տալու, որ իրենց ուզած քարը դնեն: Ես իմ երեխուն հանելու եմ, բերելու եմ էստեղ կառավարության շենք, այստեղ դնեմ: Եթե 4 տեսակ քար ա լինելու, թող 5-րդ տեսակն էլ մերը լինի

Ես հիմա եկել եմ, Նիկոլ Փաշինյանից ուզում եմ, որ ասի՝ ինչի՞ է ստորագրել իմ երեխու քարը հանելու որոշումը»,-ասաց նա:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   ՊՆ   Ճգնաժամ  


Լրահոս