Ինչպես
Zinvor.info-ին տեղեկացրել են ԱԳՆ մամուլի ծառայությունից՝ նախարար Ջեյհուն Բայրամովը շնորհավորել է Իգոր Խովաևին այս պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Իգոր Խովաևը նշել է, որ իր այցը ծանոթության բնույթ է կրում:
Հանդիպման ընթացքում Բայրամովը Խովաևին տեղեկացրել է տարածաշրջանում իրավիճակի, հետկոնֆլիկտային փուլում Ադրբեջանի ձեռնարկած միջոցառումների, միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա` օկուպացիայի գործոնի վերացմամբ, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորության մասին: Նախարարն ընդգծել է, որ հակառակ կողմի ռևանշիստական դիրքորոշումը որևէ հեռանկար չունի: Շատ կարևոր է, որպեսզի կողմերն օգտվեն առկա համագործակցության հնարավորություններից:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև եռակողմ հայտարարությունից բխող դրույթների կատարման և վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների իրականացման վերաբերյալ: